«Օպել»-ի վարորդը ավտովթարից 9 օր անց, գիտակցության չգալով, մահացել է
ՀասարակությունՄայիսի 21-ին՝ ժամը 13-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ջանիբեկյան եւ Պարսեղովի փողոցների խաչմերուկում բախվել էր աղբարկղի, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 30-ին՝ ժամը 11.20-ին, վարորդը՝ 1949 թ. ծնված Միշա Ստեփանյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է :