Շրի Լանկայում ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 200-ը
HeaderՇրի Լանկայում ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը գերազանվում է 200-ը, 96 մարդ էլ անհետ կորած է համարվում: Այս մասին գրում է AP-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 193 զոհի եւ 94 անհետ կորածի մասին:
Երկրի տարբեր շրջաններում ջրհեղեղների պատճառ են դարձել ուրբաթ սկսված հորդառատ անձրեւները: Շուրջ 600 հազար մարդ հեղեղումների ու սողանքների հետեւանքով ստիպված է եղել լքել տները:
Շրի Լանկայի արտակարգ իրավիճակներին արձագանքման կենտրոնի տվյալներով՝ հեղեղումները, ընդհանուր առմամբ, երկրի 15 շրջանների ավելի քան 557 հազար մարդու են առնչվել: Բազմաթիվ բնակիչներ արդեն սկսել են վերադառնալ իրենց տները: