Պաշտոնյա. Աշխատանքային գրքույկները ՀՀ-ում կվերանան, կլինի տվյալների բազա
ՀասարակությունՄեկ տարի անց Հայաստանում աշխատանքային գրքույկները կվերանան։ Այս մասին մայիսի 12-ին լրագրողներին հայտնել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը։ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը արդեն հավանություն է ստացել Կառավարության կողմից եւ անցել է խորհրդարան։
Իրենց տվյալների մասին քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու կարգը կորոշվի ավելի ուշ, առանձին ակտով, հավելեց Ավետիսյանը։ «Ամեն դեպքում, աշխատանքային գրքույկը անախրոնիզմ է։ Այսօր նման բան կա աշխարհի միայն 3 երկրում»,- ասաց նա։ Գործող աշխատանքային գրքույկները շրջանառության մեջ կմնան օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ես մեկ տարի։