Բաղդադում մեկ օրում երկրորդ պայթյունն է որոտացել. 7 մարդ է զոհվել
HeaderԱռնվազն 7 մարդ է զոհվել եւ եւս 30-ը վիրավորվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյունի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունն ու ականատեսներին։
Այս անգամ եւս ռումբն ավտոմեքենայում է տեղադրված եղել։ Ականտեսների տեսագրած ժապավեններում երեւում է պայթյունի վայրից բարձրացող սեւ, թանձր ծուխը։
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, ոչ Բաղդադի կենտրոնում՝ պաղպաղակի խանութի մերձակայքում, պայթյունի հետեւանքով 13 մարդ է զոհվել, եւս 30-ը տուժել են։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։