Իսպանիայում տաքսիների վարորդները մասնակցում են Uber-ի եւ Cabify-ի դեմ գործադուլին
ՀասարակությունԻսպանիայի տասնյակ քաղաքներում տաքսիների վարորդները մասնակցում են Uber եւ Cabify առցանց տաքսի ծառայությունների դեմ զանգվածային գործադուլին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Ակցիաներ են նախատեսվում ամբողջ երկրում, սակայն ամենախոշորները տեղի կունենան մայրաքաղաք Մադրիդում, որտեղ վարորդները չեն աշխատի տեղի ժամանակով 06։00-ից մինչեւ 18։00-ն, Բարսելոնայում, որտեղ 24-ժամյա գործադուլ է հայտարարվել։ Ոլորտի աշխատակիցները դեմ են հանդես գալիս Uber-ի եւ Cabify-ի «աճող անբարեխիղճ մրցակցությանը»։
Վարորդները պնդում են, որ Զարգացման նախարարությունը կարգավորի առցանց տաքսու վարորդներին արտոնագիր տալու հարցը։
Բացի այն, որ վարորդները Մադրիդում 12 ժամ ծառայություններ չեն մատուցի, կեսօրին հանրահավաք է նախատեսվում, որին տաքսիների հազարավոր վարորդներ կմասնակցեն։