Կապանի թունելի մոտակայքում վթարից տուժածները տուն էին վերադառնում գիշերային ակումբից. մանրամասներ
ՀասարակությունԻնչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 30-ին ժամը 03:47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 1 հասցեում գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
PresssMedia.am-ի տեղեկություններով` պատահարը տեղի է ունեցել վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու հետևանքով:
Ըստ մեր տեղեկությունների` «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ON 840 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Ալեքսանյաը և նրա ուղևոր Էրիկ Հարությունյանն այդ ժամին գիշերային ակումբից տուն էին վերադառնում: Կապանի թունելի մոտակայքում Մեքենան նախ բախվել է 34 CO 092 պետհամարանիշի «ԿամԱԶ»-ի վարորդ Վրեժ Հակոբյանի մեքենային, այնուհետև՝ աջակողմյան պատնեշին:
Արթուր Ալեքսանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի ԲԿ և հոսպիտալացվել, նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: