Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջեր էր. Սամվել Ալեքսանյանը՝ ապագա փեսայի մասին
ՀասարակությունԻնչպես ավելի վաղ գրել էր Armday.am-ը՝ հունիսի 3-ին տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը:
Հարսանեկան արարողությանը հրավիրված են մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ, բազմաթիվ հյուրեր Մոկսվայից և արտերկրից:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանն անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկություններին, թե իր դուստրն ամուսնանում է «Моя семья» ընկերության տնօրենի որդու հետ։
«Մայա Սեմյայի չէ, իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջերն էր»,-ասել է Ալեքսանյանը:
Հարցին, թե փեսացուն իր սրտո՞վ է՝ Ալեքսանյանը դրական պատասխան է տվել՝ ասելով՝ շատ լավ տղա է, արժանի է իր դստերը: