Վախճանվել է Պանամայի նախկին բռնապետ Մանուել Նորյեգան
ՄիջազգայինՊանամայի իշխանությունները հայտարարել են երկրի նախկին բռնապետ Մանուել Նորյեգայի մահվան մասին, հաղորդում է BBC-ն։
83-ամյա նախկին առաջնորդը Պանամայում կալանքի տակ էր։ Նա դատապարտվել է իր իշխանության օրոք գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ քաղաքական հակառակորդների սպանություն, կոռուպցիա եւ իշխանության չարաշահում։
France Press գործակալութունը հաղորդում է, որ նա գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատություն է տարել։
1983 թվականին իշխանության գլուխ անցած նախկին բռնապետը ձերբակալվել է 1989 թվականին ամերիկացի զինծառայողների Just Cause («Արդար գործ») գործողության ժամանակ։ Արդեն ԱՄՆ-ում, Ֆլորիդայում թմրավաճառության համար նա 30 տարվա ազատազրկման է դատապարտվել։
2011 թվականին Նորյեգան Պանամային է արտահանձնվել ։