Մեկ զինվորական է զոհվել Սարատովի մոտ ԱՆ 26-ի աղետի հետեւանքով
ՀասարակությունՍարատովի մարզի Բալաշով օդանավակայանում ԱՆ 26-ի կոշտ վայրէջքի հետեւանքով մեկ զինվորական մահացել է, եւս հինգը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Մեկ զինծառայող զոհվել է, եւս հինգը փրկարար ծառայության ուղղաթիռով բուժհաստատություն է փոխադրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երեքշաբթի ժամը 05:40-ին ուսումնամարզական թռիչքի ժամանակ օդանավը չի պահպանել վայրէջքի պարմետրերը եւ վայրէջքի ժամանակ բռնկվել է: Նախնական տեղեկություններով՝ պատճառը կարող է լինել շարժիչներից մեկի խափանումը: Դեպքի վայր է ժամանել ՊՆ հատուկ հանձնաժողովը՝ պատճառները պարզելու համար: