Ինչու է չինացի վիրաբույժը հայտնվել հատակին. Ֆոտոշարք
Ուշադրության կենտրոնումԲոլորիս քաջ հայտնի է, որ բժիշկների աշխատանքը ոչ միայն բարդ է և լուրջ, այլ նաև հյուծող ու գերհոգնեցնող: Հաճախ այս չափազանց պատասխանատու մասնագիտությունն ընտրած մարդիկ ստիպված են լինում անընդմեջ աշխատել ժամեր շարունակ, քանի որ հաճախ են պատահում այնպիսի հրատապ դեպքեր, որ նրանք մոռանում են սեփական եսի, հանգստի ու ընտանիքի մասին և կատարում են իրենց պարտքը` առանց որևէ դադարի հնարավորության:

Եվ ահա այսպիսի մասնագիտական նվիրվածության և չափազանց մեծ պատասխանատվության վառ օրինակ է չինացի վիրաբույժ Լու Հոնը: Վերջերս նա հինգ վիրահատություն է արել` անընդմեջ աշխատելով 28 ժամ,- տեղեկացնում է Bored Panda-ն :
Աղբյուրը տեղեկացել է, որ նա մի գիշերվա ընթացքում երկու անըդմեջ վիրահատություն է արել, այնուհետև վաղ առավոտյան իրականացրել ևս երեք վիրահատություն: Այս երկար հերթափոխից ու ամբողջ ջանքերը գործադրելուց հետո բժշկի գործընկերները նրան հայտնաբերել են հիվանդանոցի հատակին` քնած վիճակում:
Նրանք լուսանկարել են Հոնին քնած վիճակում և լուսանկարները հրապարակել սոցցանցերում, ինչից հետո օգտատերերը սկսել են գովաբանել և գնահատել նրա այսքան մեծ պատասխանատվությունն ու նվիրումն աշխատանքին:
Անի Գևորգյան