Ուկրաինայում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներին սահմանն ապօրինի հատել օգնող հանցախումբ է հայտնաբերվել
ՀասարակությունՈւկրաինայի Խարկովի մարզի իրավապահ մարմինները հանցախումբ են բացահայտել, որն օգնել է մարդկանց ապօրինի հատել սահմանը։ Հանցախմբի անդամները ձերբակալվել են գիշերը, երբ փորձել են 3 մարդու օգնել սահմանն ապօրինի հատելու հարցում, հաղորդում է SQ-ն։
Պարզվել է, որ մարդկանց անօրինական տեղափոխումը կազմակերպել են 26-57 տարեկան չորս քաղաքացիներ։ Նրանց հիմնական «հաճախորդները» Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիներ են եղել։
Հանցագործ ծրագիրը մշակվել է 2016 թվականի փետրվարին։ Տղամարդիկ լավ ծանոթ են եղել սահմանը հատելու եւ Ուկրաինայի տարածքում օտարերկրացիների գտնվելու կարգին։