Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովված է տեսադիտարկման սարքերով. Մովսես Հակոբյան
ՀասարակությունԱրցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Արցախի ուղղությունն ամբողջությամբ, իսկ ՀՀ սահմանը՝ մասամբ արդեն ապահովված են տեսադիտարկման սարքերով», - ասել է Հակոբյանը:
Նա նաև անդրադարձել է սահմանային իրավիճակին՝ նշելով. «Սահմանին վիճակը կայուն է, կա որոշակի լարվածություն, սակայն մեր ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»: