Արամեի երկրպագուներին անակնկալ է սպասվում
Ուշադրության կենտրոնումLife.panorama.am-ը գրում է.
Երգիչ Արամեի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ երգիչի երկրպագուներին անակնալ է սպասվում. նա պատրաստվում է հայաստանյան մենահամերգներին:
«Հուլիսի 18-29 տեղի կունենան Արամեի մենահամերգները Հայաստանի շրջաններով մեկ, այդ թվում և Արցախում: Այս պահին այդ համերգների նախապատրաստություններով ենք զբաղված, արդեն հուլիսի 17-ին Արամեն կմեկնի Արցախ, այնտեղ կմեկնարկի մենահամերգային շարքը, այնուհետև 11 համերգներ կտա Հայաստանի տարբեր շրջաններում: Կարծում եմ՝ Արամեին կարոտել են մեր հայրենակիցները և հուսամ, որ ամեն բան կանցնի շատ ջերմ և ուրախ մթնոլորտում»,-նշեց պրոդյուսերը:
Արամեն վերջերս՝ հուլիսի 8-ին, մասնակցել է նաև Սոչիում կայացած «Հայաստանի երգեր» խորագրով համերգ-փառատոնին, որտեղ մասնակից բոլոր երգիչների հետ միասին նա ևս արժանացել է մրցանակի. «Սա փառատոն էր, որտեղ չկային առանձնացված օրինակ «Լավագույն երգիչ» կամ «Լավագույն երգչուհի» մրցանակներ, այստեղ չկային հատուկ տիտղոսներ՝ բոլորն էին ստանում մասնակցության մրցանակներ, այդ թվում և Արամեն»,-նկատեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: