Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Սրտաբան Շահեն Խաչատրյանը բացահայտ դրամաշորթությամբ ու թալանով է զբաղված. նման բան վայել չէ բժշկին, զգուշացե՛ք նրանից

Գուրգեն Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2011թ. օգոստոսի 24-ին սրտի սուր ցավերով հայրս տեղափոխվեց Շահեն  Խաչատրյանի տնօրինության տակ գտնվող «Զեյթունի Սիրտ-Անոթ» բժշկական կենտրոն: Կոռոնոգրաֆիայի արդյունքում պարզվեց, որ նրա սիրտը սնուցող անոթները խցանված են, ու շտապ վիրահատության կարիք կա: Բժիշկները մեզ տեղեկացրին, որ  սրտի չորս անոթների շունտավորման կարիք կա։ Չնայած որ հայրս ծանր վիճակում էր գտնվում, և ամեն րոպեն հաշված էր՝ վիրահատությունը չսկսվեց, մինչև պահանջվող ողջ գումարը չվճարեցինք։ Ստուգումը և վիրահատությունը միասին կազմեցին 2 մլն 460 հազար դրամ:

Երբ օրեր անց հորս դուրս գրեցին, մեզ ասացին, որ վեց ամսից հայրս լիովին կապաքինվի ու մոտակա տարիների ընթացքում բժշկական որևէ միջամտության կարիք չի ունենա։ Սակայն ընդամենը 4 ամիս անց սրտի սուր ցավերով հայրս նորից հայտնվում է նույն հիվանդանոցում: 2012 թ. հունվարի  31-ին նորից կատարվում է կոռոնոգրաֆիա, և պարզվում է, որ շունտավորված անոթները նեղացել են և փակվել: Մեզ պատճառաբանում են, որ նման բան հնարավոր է՝ եղել է այն պատճառով, որ վիրահատության ժամանակ ոտքից հանված երակը հիվանդ է եղել: Իսկ թե ինչու են հիվանդ երակ օգտագործել ու ինչու մեզ այդ մասին չեն զգուշացրել, Շահեն Խաչատրյանի կողմից կցկտուր պատասխաններ հնչեցին։ Մի խոսքով, ստիպված համաձայնում ենք ստենդավորմանը։ Այս անգամ կատարում են նախկին շունտի ստենդավորում։  Շահեն Խաչատրյանը մեզանից պահանջում է վճարել 700.000 դրամ՝ չնայած սկզբում պայմանավորվել էինք վճարել 600.000 դրամ։ Հետո գնի անակնկալ բարձրացումն արդարացնելու համար նա մեզ ասում է, թե լրացուցիչ միջոցառումներ է կիրառել, որը գումար արժե։ Քանի որ հորս առողջությունը մեզ համար ամենից կարևոր է, լուռ վճարում ենք գումարը՝ չնայած նրան, որ դրամարկղի աշխատակիցը մեզ հրաժարվում է անգամ ՀԴՄ կտրոն տրամադրել։  

Երեք ամիս անց արդեն 3-րդ անգամ նույն ախտորոշմամբ հորս տեղափոխում ենք Քանաքեռի «Քանկոր» սիրտ-անոթային կենտրոն, որը հիմնադրել է Շահեն խաչատրյանը։ Կատարվում է կոռոնոգրաֆիա և շունտոգրաֆիա, որի արդյունքում պարզվում է, որ բոլոր սնուցող անոթները նեղացել են և փակվել: Այս անգամ բաց վիրահատություն կատարելու որոշում է կայացվում: Ասում են, որ պետք է տեղադրվի 4 շունտ։ Շունտավորման համար օգտագործվում է ձախ ձեռքի զարկերակային երակը: Վիրահատության դիմաց պահանջվող գումարը 1.835.000 դրամ էր: Ընտանիքիս անդամները տնօրեն Շահեն Խաչատրյանի հետ վիճաբանության են բռնվում այն թեմայով, որ 1 տարվա ընթացքում իրենց սխալ բուժման պատճառով 3-րդ անգամ հայրս հիվանդանոց է ընկնում։ Զիջելով հօգուտ մեզ՝ նա համաձայնում է, որ վիրահատության համար վճարենք 1.600.000 դրամ։

Շահեն Խաչատրյանը համաձայնում է, որ գումարը 3 օրվա ընթացքում վճարենք, քանի որ մեր տունը պետք է գրավ դնեինք։

Դուրս գալով վիրահատարանից՝ նա մեզ ասում է, որ պլանավորված 4 շունտի փոխարեն տեղադրվել է 3-ը, բայց, այնուամենայնիվ, շարունակում է պահանջել 1.600.000 դրամը։ Մենք ասում ենք, որ եթե 4 շունտի փոխարեն 3-ն է տեղադրել, ապա վճարվելիք գումարը պետք է քիչ լինի, քան 1.600.000-ը ու պնդում ենք մեր տեսակետը։ Բնականաբար վիճում ենք։ Ասում ենք, որ կվճարենք 1.330.000 դրամ ու ավելի մասին խոսք գնալ չի կարող։ Նյարդային լարման մեջ ստորագրում ենք նաև պայմանագիրը, որտեղ ապօրինաբար գրված է լինում, որ 1.600.000-ը չվճարելու դեպքում ամեն օր պարքի 0.5 տոկոսի չափով տոկոս պետք է ավելանա գումարին։

Հետաքաքրքիր է նաև, որ վիրահատությունից հետո մեզ մոտենում է հորս վիրահատած բժիշկներից մեկը և հարցնում՝ արդյո՞ք մենք վճարել ենք վիրահատության համար։ Դրական պատասխան լսլեուց հետո բժիշկը ցարմացած մեզ ասում է, որ Շահեն Խաչատրյանն իրեն ասել է, որ այս վիրահատության գումարը հարազատները չեն վճարել, քանի որ առաջին վիրահատության ժամանակ իրենց կողմից թույլ տված սխալի պատճառով հիվանդի վիճակը վատացել է, ու բժիշկների պարտքն է այդ վիճակը շտկել։ Հավանաբար Շահենն այդպես է ասել, որ ողջ գումարն ինքը միայնակ տնօրինի և չվճարի բժիշկներին։

Ամիսներ են անցնում։ Դրանինց հետո էլի մի քանի անգամ օգտվում ենք այդ կլինիկայից, քանի որ այլ ելք չունինք։ Բոլորը խորհուրդ էին տալիս, որ եթե վիրահատությունն արել է այս բժիշկը, ապա ճիշտ է, որ նա էլ հետագա ընթացքը հսկի։ Մեզ նորմալ սպասարկում են ու նորմալ ճանապարհում։ Բարեբախտաբար հիվանդանոցի աշխատակիցների մարդկային հատկանիշները տարբերվում են Շահեն Խաչատրյանի հատկանիշներից։

2014թ. հունիսի 1-ին ծանր վիճակում հայրիկիս նորից տեղապոխում ենք  «Քոնկոր» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի տնօրեն Շահեն Խաչատրյանն ասում է, որ պետք է վճարենք «պարտք մնացած» 270.000 դրամը, հակառակ դեպքում չեն օգնի հիվանդին։ Հրաժարվում ենք, վիճաբանության բռնվում հետը ու առանց վարանելու նրան տդեղափոխում մեկ այլ կլինիկա՝ Արամյանց կենտրոն: Հորս անմիջապես տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։ Հետո հետազոտող բժիշկը մեզ ասում է, որ Շահենի մոտ շունտավորվել է ոչ թե 3 (ինչպես մեզ հավաստիացրել էր Շահենը), այլ 2 անոթ։

2015թ. հուլիսի երկուսին հիվանդության թոշակը ստանալու պահին պարզում ենք, որ հորս հաշմանդամության թոշակի և գույքի վրա կալանք է դրվել: Ներկայանում ենք Դ.Ա.Հ.Կ, որտեղ մեզ բացատրում են, «Քանկոր» բժշկական կենտրոնը հայրիկիցս պահանջում է 1.850.000 դրամ, որն առաջացել է չվճարված 270.000 դրամի տոկոսներից։ Աբսուրդ է։

Այս ամենից հետո կարելի է գալ մեկ եզրակացության՝ Շահեն Խաչատրյանը բացահայտ ստով, դրամաշորթությամբ ու խաբեությամբ է զբաղվում։ Նրան վստահել չի կարելի, ու կյանքը նրան վստահել չի կարելի։ Նման մարդը բժիշկ կոչվելու ու կյանքեր տնօրինելու իրավունքը չի վաստակել։ Արդեն իրավաբան եմ վարձել, ով այս գործով պետք է զբաղվի։ Գնալու եմ մինչև վերջ։ Վստահ եմ՝ Շահենի ապօրինություններից տուժողները շատ են։ Չեմ թողնելու մարդկանց շարունակի խաբել ու հաշմանդամ դարձնել մի երկու ավել կոպեկի համար։

Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է
Ամենադիտված