Մերձմոսկվայում թեթեւշարժիչային ինքնաթիռ է կործանվել
HeaderԵրկու մարդ է զոհվել Մոսկվայի մարզի Մոժայսկի շրջանում թեթեւշարժիչային ինքնաթիռի կործանման հետեւնաքով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է արտակարգ ծառայություններում աղբյուրը։ Անկման մասին տեղեկությունը հաստատել են Արտակարգ իրավիճակների նախարարության շրջանային բաժնում։
«Ինքնաթիռն ընկել է Գորկի բնակավայրից մեկ կիլոմետր հեռավորությամբ։ Օդանավում գտնվող երկու անձինք զոհվել են»,-ասվում է գործակալության հաղորդագրությունում։
Դեռ հայտնի չէ, թե ում էր պատկանում ինքնաթիռը։ հայտնի չեն նաեւ օդաչուների ինքնությունն ու ինքնաթիռի կործանման հանգամանքները։
Յակ-18 ինքնաթիռն ընկել է Մոժայսկի շրջանում։ 12։35-ին դեպքի վայրում բռնկված հրդեհը հանգցվել է։