Ահաբեկչություն Աֆղանստանի Հոստ քաղաքում. 18 հոգի զոհվել է
HeaderԱռնվազն 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել Աֆղանստանի հարավ-արեւելյան Հոստ քաղաքում պայթյունի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
TOLOnews հեռուստատեսության եթերում Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ մահապարտն ականապատ մեքենան պայթեցրել է քաղաքային ավտոբուսների կանգառում: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08.30-ին: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 18 մարդ, վեց հոգի վիրավորվել է:
Միջադեպի պատասխանատվությունն ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել :