Մերի Մակարյանի նշանդրեքը՝ «Բելաջիո»-ում
LifeԻնչպես արդեն տեղեկացրել էինք այսօր տեղի է ունենալու դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի նշանդրեքը: Armday.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես Մերի Մակարյանի նշանդրեքը տեղի կունենա Կոտայքի մարզի Պտղնիում գործող «Բելաջիո» համալիրում: 32-ամյա դերասանուհու նշանադրության արարողությանը հրավիրված են շոու- բիզնեսի որոշ ներկայացուցիչներ: Այն վարելու է հաղորդավար Սամվել Գրիգորյանը, ում հետ Մերի Մակարյանը աշխատում է JOSE համալիրում:
Հիշեցնենք, որ Մերի Մակարյանը ամիսներ առաջ Մերին իր Instagram-ում մի երիտասարդի հետ լուսանկար հրապարակեց, որի դեմքը թաքցված էր։
Դերասանուհու խոսքով՝ իր ընտրյալը շոու-բիզնեսից չէ, մասնագիտությամբ փաստաբան է։ Նրա անունը Վարդան է։
Օրեր առաջ Մերին վերջապես սիրելիի հետ համատեղ լուսանկար հրապարակեց։