Մահացել է քաղաքագետ եւ ԱՄՆ նախագահի խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին
HeaderԱՄՆ նախագահ Ջեյմս Քարթերի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին մահացել է 90 տարեկանում, հայտնում է The New York Times-ը:
Հանգուցյալի դուստրը՝ Միկա Բժեզինսկին, հայտնել է, որ հայրը վախճանվել է ուրբաթ՝ մայիսի 26-ին, Վիրջինիայի նահանգի Ֆոլս Չեչի Inova Fairfax Hospital հիվանդանոցում:
Զբիգնեւ Բժեզինսկին ծնվել է 1928 թվականին լեհ դիվանագետների ընտանիքում, 1950-ական թվականներին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն, որտեղ էլ կատարել է ակադեմիական կարիերա:
Բժեզինսկին հետազոտություններ է կատարել սոցիոլոգիայի, քաղաքագիտության, փլիսոփայության ոլորտներում: Նա հատուկ ուշադրություն է դարձրել ԽՍՀՄ-ի եւ սոցիալիստական երկրների հետազոտմանը:
1977-1981 թվականներին Զբիգնեւ Բժեզինսկին Քարթերի վարչակազմում զբաղեցրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը: Նա ակտիվորեն հանդես է եկել ԱՄՆ վարչակազմի կողմից աֆղանցի մոջահեդներին համաշխարհային օգնություն ցուցաբերելու օգտին, որոնք պայքարում էին խորհրդայնամետ ռեժիմի դեմ: Ավելի ուշ նա հանդես է եկել ՆԱՏՕ-ի դեպի արեւելք ընդարձակման օգտին:
Զբիգնեւ Բժեզինսկին ակտիվորեն աջակցել է Եռակողմ հանձնաժողովի՝ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի եւ Ճապոնիայի քաղաքական եւ գործարար առաջնորդների ֆորումի կայացմանն ու աշխատանքին: