Ռուսական նոր վիզա՝ ժամանակավոր կեցությամբ օտարերկրացիների համար
ՀասարակությունՌԴ պետդուման այսօր՝ մայիսի 26-ին երրորդ ընթերցմամբ օրենք է ընդունել. երկրում ժամանակավոր կեցությամբ օտարերկրացիների համար նոր վիզա կգործարկվի. հաղորդում է Ria.ru-ն:
Օրենքը մշակվել է ՌԴ սահմանադրական դատարանի 2016-ի փետրվարի 16-ի վճռի իրացման նպատակով, որով նախատեսվում է՝ ՌԴ-ում ժամանակավորապես բնակվելու իրավունք ունեցող, սակայն քաղաքացիություն չունեցող անձինք երկիր ելք ու մուտք ունենան իրենց անձը հաստատող վավեր փաստաթղթերով։
Վիզայի նոր ձևը քաղաքացիություն չունեցող անձին կտրվի մինչև 4 ամիս ժամկետով։
- See more at: http://araratnews.am/rusakan-nor-viza%D5%9D-zhamanakavor-kecuthyamb-otarerkracineri-hamar/#sthash.1FXTlplN.dpuf