Ո՞րն է տղամարդկանց ամլության հիմնական պատճառը
Ուշադրության կենտրոնումՄասանագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն պատանիները(14-20 տարեկան տղաները), ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեն, մինչև 50% նվազ տեստոստերոն ունեն, քան նորմալ կազմվածքով իրենց հասակակիցները, ինչն ապագայում կտրուկ բարձրացնում է անպտղության վտանգը: Դեռևս 2004թ. մասնագետներն ապացուցել էին, որ գեր մարդկանց և շաքարային 2 տիպի դիաբետ ունեցողների մոտ տեստոստերոնը ցածր է :

Նոր հետազոտությամբ գիտնականները որոշել են ուսումնասիրել առանց շաքարախտի պատմության 25 գեր երիտասարդների ողջ հորմոնալ ֆոնը: Ընդգրկված է եղել նաև 25 հոգանոց վերահսկվող խումբ:

Նրանցից ամեն առավոտ արյուն է վերցվել ընդհանուր և ազատ տեստոստերոնի մակարդակի որոշման համար: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ցածր տեստոստերոն ունեցող պատանիները հաճախ ավելորդ քաշի խնդիր են ունեցել:
Մասնագետներն ուսումնասիրության արդյունքում հանգեցին այն եզրահանգման, որ պատանեկան գիրությունը ուղիղ ճանապարհ է դեպի շաքարախտ և ամլություն:
Անի Գևորգյան