Ինչպե՞ս խուսափել /18+/ պարունակող տեսահոլովակներ ստանալուց և Ձեր անունից տարածվելուց. Հատուկ Hartak-ի համար՝ Խորհուրդներ ֆեյսբուքյան գիտակ՝Արման Թումասյանից
ՀասարակությունԻնչպե՞ս խուսափել /18+/ պարունակող տեսահոլովակներ ստանալուց և Ձեր անունից տարածվելուց. Հատուկ Hartak-ի համար՝ Խորհուրդներ ֆեյսբուքյան գիտակ՝Արման Թումասյանից
Հարգելի ընթերցող, ՛՛Հարթակին՛՛ բազմաթիվ զանգեր են գալիս. մեր ընթերցողները խնդրում են խորագիր բացել, որտեղ իրենք լուսաբանված կլինեն, թե ինչպես կարող են ֆեյսբուքում խուսափել այս, կամ այն ծագած խնդրից: Ուստի մենք որոշեցինք կապ հաստատել ֆեյսբուքյան գիտակ, ֆեյսբուքյան մի շարք էջերի և խմբերի սեփականտեր` Արման Թումասյանի հետ: Ի ուրախություն մեզ, Արման Թումասյանը հաճույքով համաձայնվեց պարբերաբար պատասխանել բոլոր ծագած հարցերին: Մենք խնդրեցին նրան առանձնացնել խնդիրները` ըստ հրատապաության: Եվ այսպես՝ Ձեզ ենք ներկայացնում հետևյալ խնդիրը, որն այսօրվա համար առանձնացրել է Արման Թումասյանը:
՛՛Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ ֆեյսբուքում տարածվում է 18 պլյուսին համարժեք վիրուսային տեսահոլովակներ: Դրանք տարածվում են հետևյալ կարգով : Նամակ է գալիս, ինչ որ մի անծանոթ օգտատերից , որտեղ խնդրվում է բացել այդ նամակը: Վիրուսային համակարգը աշխատոււմ է հետևյալ կերպ. Նամակը բացելուց հետո, Ձեր անունից սկսվում է տեղադրվել հայտարարություններ, նաև Ձեր անունից տարածվում են 18 պլյուս հոլովակները այն խմբերում, որտեղ Դուք խմբի անդամ եք, ինչպես նաև ինչքան ընկերներ ունեք ֆեյսբուքում իրենց չատերին : Խորհուրդ ենք տալիս ոչ մի դեպքում չպատասխանել անծանոթ նամակներին, առավելևս կատարել նրանց խնդրանքը: Իսկ նրանց ովքեր այունամենայնիվ դարձել են թիրախ՝ խորհուրդ ենք տալիս վերադառնալ այն մարդու էջը որից Դուք ստացել եք նամակը և հայտնել ֆեյսբուքին որ նա տարածում է 18 պլյուսին համարժեք սպամ նյութեր: Որից հետո ֆեյսբուքը կարձագանքի և Դուք կձերբազատվեք Ձեր անունից տարածված նյութերից: