Երևանում Տիմատիի բացօթյա համերգի օրն ու տեղը որոշված է. Արմինե Խախամյան
LifeՄայիսի 12-ին Երևանում Black star-ի աստղերի 3 ժամանոց էներգետիկ համերգը սկանդալով ավարտվեց. Տիմատին ելույթ չունեցավ։ Ռեփերն ու կազմակերպիչները պատճառաբանեցին, որ համերգի ընթացքում տեխնիկայի վրա ջուր է լցվել և այն խափանվել է։ Նրանք չեն ցանկացել խաբել հանդիսատեսին, և ռեփերը ելույթ չի ունեցել ֆոնոգրամայով։
Ավելի ուշ Տիմատին հայտարարեց, որ վերադառնալու է Երևան և իր համերգը, անպայման, կայանալու է։ Սակայն դրան հաջորդեց լռությունը։ Այս 13 օրվա ընթացքում կազմակերպիչները զբաղվում էին նոր համերգի կազմակերպչական հարցերով, սակայն երկրպագուները մեզ ահազանգում էին, որ գուցե համերգն այդպես էլ չկայանա։
Tert.am Life–ը կրկին կապ հաստատեց համերգի կազմակերպիչ Jet Set ընկերության միջոցառումների կազմակերպիչ Արմինե Խախամյանի հետ։ Վերջինս ասաց, որ իրենց մոտ արդեն ամեն ինչ հստակ է։ «Տիմատիի հետ բոլոր պայմանավորվածություններն արդեն ձեռք ենք բերել։ Երևանյան համերգի օրն ու տեղն արդեն որոշված է։ Տիմատին բացօթյա անվճար համերգ կունենա»,– ասաց Արմինեն և հավելեց, որ հաջորդ շաբաթվա սկզբին կհայտարարեն օրն ու տեղը։
Աղբյուրը՝ Tert.am Life :