Անի Երանյանը եղբոր և հոր հետ լուսանկար է հրապարակել (PHOTO)
Life«Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանուհի Անի Երանյանն այս օրերին Մոսկվայում է։ Դերասանուհին ներկա է եղել եղբոր «Վերջին զանգին», որից հետո հայրիկի ու եղբոր հետ նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամում։
Դերասանուհին շնորհավորել է կրտսեր եղբորը և գրել.
«Շնորհավորում եմ, իմ շրջանավարտ: Հետևում են մնացել դպրոցական տարիները, իսկ առջևում սպասում է քեզ միայն լուսավոր ապագա, որը կլինի շատ ուրախ պահերով, մեծ իրադարձություններով, փառահեղ հաղթանակներով։ Թող քեզ ուղեկցի հաջողությունն ու երջանկությունը, ոչ հակառակը, թող այս աշխարհը մեծ հնարավորություններ և հեռանկարներ բացի քեզ համար»։
Ի դեպ, Անին այս փուլում Մոսկվայում է։ Նա Հայաստանում է լինում նկարահանումների ժամանակ, իսկ աշխատանքային դադարների ընթացքում մեկնում է Մոսկվա։
