Սեյրան Օհանյան. Սահմանային իրավիճակն այսօր վերահսկելի է
ՄամուլPanorama.am-ը գրում է.
Սահմանային իրավիճակն այսօր վերահսկելի է: Լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով այցելել էր Հանրապետական կենտրոնական հավաքակայան:
«Հրամանատարների և առաջին գծում գտնվող զինծառայողների, նաև կրտսեր հրամանատարների խելացի գործողությունների շնորհիվ այսօր ծառայությունն ավելի անվտանգ ու նաև խելացի կերպով է իրականացվում: Շփման գծում մեր ծինծառայողները հաստատակամ են, ունեն բարձր մարտական ոգի: Եթե մերթընդմերթ նշանացուցված կրակոցներ են լինում, ապա համարժեք պատասխան են ստանում: Հիմնականում իհարկե պատասխան չի տրվում, և միաժամանակ համապատասխան գործողություններով, մարտական խնդիրների իրականացման շնորհիվ մեխանիզմներ են ստեղծված, որպեսզի ամեն ինչ անենք հրադադարի ռեժիմը պահպանելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ