Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար


Որոշ դիտարկումներ Սահմանադրության նախագծի առնչությամբ

Blog

Արտակ Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քանի որ բոլորն արդեն կոնցեպտուալ ու ստանդարտ մասերը քրքրել են (գործող իշխանության վրայով է կարած և այլն, որի հետ, ի դեպ, մեծ մասով համաձայն չեմ), ես կոնկրետ հոդվածների կանդրադառնամ:

Հոդված 6 - Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով: Դրույթը գործողի համեմատ անփոփոխ է, բայց ես իրոք հուսով եմ, որ իրավակիրառության առումով փոփոխություններ կլինեն:

Հոդված 20 - Այսօր կարծես բոլորը դժգոհում, անգամ շահարկում են զինանշանը, քննարկումներ, հաղորդումներ, բողոքներ ու հետո բռնում, սահմանադրությամբ նկարագրում ենք միևնույն զինանշանը։ Միգուցե թողնեինք, որ այն օրենքո՞վ կարգավորվեր։

Հոդված 25 - Մարմնական պատիժները արգելվում են: Փաստորեն հոդաբաշխ-հասկանալի գրել չստացվե՞ց։ Մարմնական պատիժը ո՞րն է, ծեծելու, առողջությանը ֆիզիկական վնաս հասցնելու պոլիտ կոռեկտ-անհաջող թարգմանությունը։

Հոդված 26-Ոչ ոքի չի կարելի անձնական ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում..... - ի՞նչ Էս, արդեն կերպն ու դեպքը չենք տարբերո՞ւմ։ Կերպը, տարբերակը, ուղին է, որը դեպքի հետ խառնելը... Ոնց ասեմ... Մի քիչ սխալ ա էլի...
Նույն տեղում, հավանաբար ոչ թե կերպը, այլ դեպքը նկարագրելիս նշում ենք.... երբ անձը գինեմոլ է: Գինեմո՞լ է։ Օ-օ...

Հոդված - 35 Ծնողները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, ԼԻԱՐԺԵՔ ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Օ-օ, պարտավորություն նախատեսող օրենքը իրավական տեսակետից պիտի նաև հետագայում մշակի «հակառակ դեպքում»-ը, բացի այդ, ո՞նց եք որոշելու լիարժեքը։ Լիարժեք զարգացման ու ներդաշնակ զարգացման նվազագույն զամբյո՞ւղ եք սահմանելու։ Ո՞ր էրեխեքն էլ ծնողներից պահանջեն կատարել իրենց սահմանադրական պարտավորությունները։

Հոդված - 36 Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան հաշվի է առնվում նրան վերաբերվող հարցերում: Ը/սիգ անեգդոտ է... Ի ձիծե՞յ սաշշիտալի։ Բա ո՞նց եք սահմանելու տարիքին հարիր բնութագրիչները ու վերաբերման սահմանային կետը, էլի օրենքո՞վ։ Թե՞ ընտանիքի ղեկավարին նորմատիվ անհատական ակտեր ընդունելու իրավունք ենք տալու։ Բա երեխաների շահերը լիազոր մարմինը ո՞նց ա որոշելու։ Կախված նրանից, թե այդ երեխան, ասենք, քրիստոնյա, սուննի, թե շիա է, այդ երեխայի շահերը տարբերվելու են, ո՞նց եք որոշելու, որ սահմանադրության մեջ սենց լանյաշերտ գրել եք:
Ու ընդհանրապես, մնացած մանրամասների վերաբերյալ. սրանք վարվելակերպի կանոններ չեն, գլխի եք։

Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության ճանաչումը պետության կողմից (քանի որ այդ առաքելությունը գործողություն է ենթադրում) և կրոնական կազմակերպությունների իրավահավասարության թեզը... մի քիչ չեն հակասո՞ւմ իրար։ Թե՞ սահմանի վրա են գուցե:
Անցանք առաջ. իմ խորին համոզմամբ, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմիններում ծառայողների կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքը պետք է, այլ ոչ թե կարող է սահմանափակվել օրենքով: Ու ընդհանրապես, սա ի՞նչ հայեցողություն է, «կարող է»-ն ո՞րն է:

56-րդ հոդվածի մոտ (գործադուլի իրավունքի մասին) սկսեցի անհանգստանալ, քանի որ առանց այդ էլ մեր խորհրդարանը սենց զբաղված, առանց խորքային քննարկումների, հաճախ զրոյական կարգավորման ազդեցության գնահատականներով էտքան ճկռում ա, հիմա էլ հեչից մի միլիոն օրենքի փոփոխություն պիտի արվի, բա ո՞նց ա լինելու սա...
Հետո, հոդվածների, նախադասությունների վերջում «...սահմանվում է օրենքով» և այլ նմանատիպ դեպքերում հոդվածների և նախադասությունների սկզբում «Օրենքը սահմանում է ...» գրելն ինչի՞ համար է։ Եթե նույն իմաստով և նպատակով են գրված, ապա պիտի պահպանվի միասնականության սկզբունքը: Չէ՞։

86-րդ հոդվածը հնչեղ է - «Պետության քաղաքականության հիմնական նպատակները»: Բայց հետո ասվում է՝ Տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են... Բա մնացած ուղղություննե՞րը։ Ասենք՝ պաշտպանությունն ու անվտանգությունը: Չէ, որովհետև սա Սահմանադրությունն է, ու մյուս հոդվածում էլ շեշտվում է, որ վերոնշյալ նպատակների ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ կառավարությունն ամենամյա զեկույց է ներկայացնում Ազգային ժողով:

Սփիքինգ օֆ ԱԺ, վերջապես վերահսկողություն տերմինն օգտագործվեց ԱԺ-ի և հանձնաժողովների վերաբերյալ՝ ոչ միայն բյուջեի նկատմամբ վերահսկողության իմաստով: Այս հոդվածը բավարար է օրենքներում իրական վերահսկողության մեխանիզմներ կառուցելու համար:

Կայուն խորհրդարանական մեծամասնության երաշխավորման ու դրա համար Աժ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման կոնցեպցիան ինձ համար հետաքրքիր է, բայց ոչ բավարար ուսումնասիրված, հետևաբար այս մասով քիչ ուշ:
Հոդված 98 - Հին տարբերակից քոփին ա, ասում ա. «Պատգամավորի լիազորությունները դադարում են Աժ լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու... Մի րոպե... Էս նույն նախագծով, 46-րդ հոդվածի 3-րդ կետով Հայաստանի հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից... Հիմա.... Կողմնորոշվեք...

Քննիչ հանձնաժողովներ պատգամավորների ¼-րդի պահանջո՞վ։ Այ սա լուրջ էր, իրոք! Լավ կլիներ, եթե քննիչ հանձնաժողովներում կազմակերպվեին հարցումներ, որոնց պարտադիր կերպով ներկայացող ցանկացած հանրային ծառայող, բարձրաստիճան պաշտոնյա կամ մասնավոր անձ վկայություն տար օրենքի առջև պարտավորությամբ, դրանից բխող իրավական հետևանքներով: Սա նորմալ պրոցես է բազմաթիվ զարգացած երկրներում: Չէ, որ աչկակապությունը վերանար էլի, ասենք....

Կառավարության  որոշմամբ անհետաձգելի օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունվում է ոչ թե 3 օրում, ինչպես առաջ էր, այլ 2 ամսում: Լավ է:
Լեթս սեյվ սամ թայմ էնդ քաթ դը շոու. գրավոր հարցադրումների պատասխանները այլևս չեն հնչեցվելու:

114-115 - Իրական հաշվետվողականություն: Հարցապնդման արդյունքներով Աժ-ն կարող է գնահատել նաև կառավարության առանձին անդամի աշխատանքը և անվստահություն հայտնել նրան, ինչը հանգեցնում է նրա հրաժարականին: Հրատապ թեմաների քննարկման ձևաչափ:

Հոդված 122- Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ ընդունված օրենքով կարող են ստեղծվել կարգավորող հանձնաժողովներ:

Սա գիշերն եմ գրել ու էլ չէի կարողանում կարդալ: Շարունակելի:

Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված