Մրոն՝ նոր պաշտոնի և Հալեպում կայանալիք ելույթների մասին
LifeՀՀ Վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, այսուհետ Մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնում հասարակական հիմունքներով կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Արսեն Գրիգորյնաը նշեց, որ այս պաշտոնը ստանձնելու առաջարկն իր համար անսպասելի է եղել.
«Ճիշտն ասաց, պարոն Ամիրյանի՝ նախարար դառնալուց հետո, մենք հանդիպեցինք ու խորհրդակցեցինք միասին, այդ պահից սկսած սկսեցինք աշխատել այս ոլորտի կարգավորման ուղղությամբ, սակայն չէի պատկերացնում, որ մեր համատեղ աշխատանքը հետո կտեղափոխվի այս հարթություն: Ի դեպ՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել պարոն Ամիրյանին վստահության համար»,- նշեց Արսեն Գրիգորյանը:
ՀՀ Վաստակավոր արտիստը վստահեցրեց՝ ինչպես նախկինում, երբ այս պաշտոնը չէր զբաղեցնում, այնպես էլ հիմա, միտված է ազգագրական երգ-երաժշտության ոլորտը զարգացնելուն:
Շարունակությունը` այստեղ: