Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար


ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ

Blog

Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Մեծարգո Սամվել Լիմինդրովիչ

Գիտեմ, որ աղքատ մարդ եք, սեփականություն չունեք, ապրում եք ԱԺ պատգամավորի համեստ աշխատավարձով, իսկ Ձեր ողջ ունեցվածքը Ձեր տիկնոջն է: Բայց նրան չեմ դիմում՝ հարգելով ավանդական այն ընկալումը, որ անծանոթ տղամարդն իրավունք չունի դիմելու ուրիշի խիզանին: Բայց հույս ունեմ, որ նամակիս մասին կտեղեկացնեք Ձեր տիկնոջը:

Ուրեմն, այսպես: Գիտեք, որ «Փակ շուկայի» ստեղծման գաղափարով ոգևորված էի, դեռ սուպերմարկետը չշահագործված՝ Ձեզ ասել եմ այդ մասին, հրապարակավ արտահայտել եմ միտքս, ելել եմ նրանց դեմ, ովքեր միտինգներ ու ցույցեր էին անում: Ես այդ սուպերմարկետի մոտակայքում եմ ապրում, հարմար է այստեղից առևտուր անելը: Գներն էլ մատչելի են:

Բայց օրավուր հիասթափվում եմ այդ սուպերմարկետից, որովհետև վերածվում է բազարի՝ այդ բառի հեգնական իմաստով: Հեգնականն այն է, որ ես ծաղրում եմ, այսինքն՝ խնդում եմ սուպերմարկետ ասվածի վրա: Ու գիտե՞ք ինչու: Առաջին հերթին՝ հին ու ժամկետանց սննդամթերք վաճառելու համար: Մոտեցեք հացի բաժնին և փորձեք գնել թարմ, ասենք, առավոտյան թխված հաց: Չեք գտնի: Սմքած, ապրանքային տեսքը կորցրած, կասկածելի որակով հաց է վաճառվում՝ երբեմն էլ անակնկալներ մատուցելով: Հունիսի 7-ին գնեցի այսպես կոչված «սև հաց»: Բերեցի տուն և… Հացի միջուկն ամբողջապես բորբոսնած էր: Զանգահարեցի հաց թխողին: Խոստացավ մյուս օրը հանդիպել, փոխհատուցել վնասի համար… Բայց անհետացավ, չնայած մեղադրեց սուպերմարկետի պատասխանատուներին, որոնք հնացած հացը թողնում են վաճառվի… Լուսանկարը ցույց տվեցի համապատասխան բաժնի աշխատակիցներին, համոզվեցին, որ գնածս հացն առնվազն 10-15 օրվա էր… Մի ժամանակ հաճույքով լավաշ ու պուրի էի գնում: Պուրի թխող վրացիներն ամբողջապես որակազրկել են այն, իսկ լավաշի մասին ավելորդ է խոսել: Մի անգամ փորձեցի հաստամարմին մի հացթուխի խնդրել, որ մի քիչ որակով լավաշ թխեն: Հարձակվեց վրաս, գոռգոռաց, ասելով՝ չես ուզում, մի տար, մերը սա է… Բայց սուպերմարկետի նոր բացված շրջանում այդպես չէր: Հիմա ինչ-որ խայտառակ բան են հրամցնում, որի որակից դժգոհում են անգամ վաճառողները: Լսել եմ, թե ինչպես են վաճառողները խնդրում որակով հաց թխել…

Տեղափոխվենք պտուղ-բանջարեղենի բաժին: Այստեղ կատարյալ սոդոմ-գոմոր է: Հայտնվում են հսկայական սայլակներով աշխատակիցները, քեզ հրում են, անգամ ոտնատակ տալիս, կառերով ելնում քո վրա… Դժգոհություն լսելով՝ սպառնում են, հոխորտում՝ պատրաստ քեզ ծեծի ենթարկել… Բաժիններում դժվար է վաճառողներ գտնել, իսկ եթե գտար էլ՝ քեզ չլսած, հեռանում են: Նրանց փոխարեն հայտնվում են հավաքարարները, որոնք առևտրի պիկ ժամերին սկսում են մաքրել հատակը՝ քեզ հրելով, խանգարելով… Խայտառակ վիճակ է Նատալի Ֆարմ դեղատանը, որի երիտասարդ վարիչը կոպտում է, քմահաճույքով սպասարկում: Էլ չեմ խոսում կտրոն տալու մասին…
Բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել դրամարկղերում նստածներին և ծխախոտի բաժնի աշխատակիցներին: Նրանք փրկություն են դարձել այն խայտառակ պատկերի, որը տիրում է սուպերմարկետում:

Հուսով եմ, հարգելի Սամվել Լիմինդրովիչ, այս ամենի մասին կտեղեկացնեք Ձեր տիկնոջը:
Հարգանքներով՝ Լևոն Մութաֆյան

Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված