Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար


Պետք է բացառվեր մեկ ուժի խորհրդարանական մեծամասնության ձևավորումը

Blog

Վահե Մոսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Երեկ վերջապես հրապարակվեց «բարեփոխված» Սահմանադրության նախնական 7 գլուխները, որոնք հենց առաջին րոպեներից ակտիվ քննարկումների և արդարացի քննադատության արժանացան: Ուսումնասիրելով ներկայացրած նախագիծը` ինձ մոտ հարց ծագեց. ո՞րն է նպատակը` բարեփոխելը, թե չարեփոխելը: 
Մանրամասնորեն ուսումնասիրելով ներկայացված նախագիծը` կարելի է եզրակացնել, որ այդ ամենի արդյունքում Հայաստանը և քաղաքացին ոչինչ չեն շահի, հակառակը` կկորցնեն վերջին հույսը` արդար ընտրությունների միջոցով բացառելու միակենտրոն իշխանության ձևավորումը: 

Ներկայացված նախագծի 4-րդ, 5-րդ և 6-րդ գլուխներում տեղ գտած որոշ դրույթներ առնվազն վիճահարույց են, իսկ որոշները` անհեթեթություն: Փորձենք համառոտ կերպով ներկայացնել դրանք.
Գլուխ 4. Ազգային ժողով

Հոդված 89. Կետ 1` ԱԺ-ն կազմված է առնվազն 101 պատգամավորից:
Ի՞նչ կարող է սա նշանակել, եթե իմ տրամաբանությունն ինձ չի դավաճանում, ապա ԱԺ-ն կարող է բաղկացած լինել 101 կամ ավելի, օրինակ` 151 պատգամավորներից: Այս հանգամանքն ինքնին աբսուրդի մակարդակից է:
Կետ 2` Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար:
Կարելի է ասել, որ իրոք դրական մոտեցում է, սակայն նույն կետում որևէ անդրադարձ չի կատարվում ընտրատարածքային պատգամավորների կուսակցությունների ընտրացուցակներում (օրինակ` կանանց համար նախատեսված տեղերի ձևաչափի նմանությամբ) ընդգրկելու վերաբերյալ, ինչն իմ կարծիքով կարող է որոշակի բարդություններ առաջացնել:

Կետ 3` ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով: ԱԺ-ի ընտրակարգը պետք է երաշխավորի ԱԺ-ում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը:
Հարց է ծագում, իսկ ինչու՞ է անհրաժեշտ կայուն մեծամասնության ձևավորումը: Միգուցե՞ բարդություններից խուսափելու և իշխանությունների համար ցանկալի օրենսդրական նախաձեռնությունների անխափան օրենքի ուժ ստանալը և դրանց կենսագործումը: Մինչդեռ մենք ամեն օր, ամեն րոպե ճաշակում ենք ԱԺ-ում մեկ քաղաքական ուժի մեծամասնության դառը պտուղները: Այսինքն բարեփոխելու համար, հակառակը` պետք է բացառվեր մեկ ուժի խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, որպեսզի հակակշիռների և զսպիչների մեխանիզմները կարողանային տալ իրենց դրական արդյունքները:

Վերոնշյալ 3-րդ կետի շարունակությունն ու լրացումն է հանդիսանում հաջորդ` 4-րդ կետը` Եթե ԱԺ-ի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

Սա կարելի է պարզապես որակել` աբսուրդի շարունակությունը: 
Պարզապես ծիծաղելի կամ զավեշտալի կարելի է համարել գործող Սահմանադրությունից նոր նախագծին փոխանցված և հոդված 95-ի 2-րդ կետում տեղ գտած` Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ դրույթը, որը վերաբերում է նաև նախարարներին: Ինչ իմաստ ունի ներառել նման դրույթ, եթե բոլորին հայտնի են գործարար պատգամավորներն ու նախարարները և որևէ արձանագրված դեպք չունենք, որ Սահմանադրական այդ դրույթի խախտման համար որևէ մեկը զրկվել է զբաղեցրած պաշտոնից:

Գլուխ 5. Հանրապետության նախագահը.
Հոդված 123. Կետ 1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է ազգային միասնությունը:
Գրվածը գրված է, որ նախագահը պետության գլուխն է, այդ դեպքում ինչ կարևորագույն լիազորություններ ունի նախագահը, որպեսզի համարվի պետության գլուխ. փաստացի` ոչ մի:

Զավեշտալի է նաև Հանրապետության նախագահի ընտրության կարգը. Հոդված 125. Կետ 1. Հանրապետության նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից: Կետ 2. Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: 

Ահա և աբսուրդի գագաթնակետը` Ընտրիչների ժողովը: 
Նվազագույնի են հասցված նաև Նախագահի արտաքին քաղաքականության (հոդված 132) և զինված ուժերի (հոդված 133) բնագավառներում ունեցած լիազորությունները, անգամ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը իրականացնելով վարչապետի առաջարկությամբ: 

Գլուխ 6. Կառավարություն.
«Բարեփոխված» Սահմանադրությամբ Կառավարությունը, մասնավորապես նրա ղեկավարը` վարչապետը, դառնում է երկրի փաստացի ղեկավարը: Վարչապետին տրված են հսկայական լիազորություններ.

Հոդված 154. Կետ 1. Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, որն իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը: Վարչապետի գլխավորությամբ գործող Անվտանգության խորհրդի կողմից սահմանվող պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակում պաշտպանության նախարարն իրականացնում է զինված ուժերի անմիջական ղեկավարումը:

Կետ 2. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է:
Ահա և փաստացի օրինակները:
Հ.Գ. Սահմանադրական բարեփոխումների իրականացումն այս նախագծով կարող է հանգեցնել անդառնալի կորուստների, որոնց հետևանքներն անխուսափելիորեն կազդեն ցանկացած ՀՀ քաղաքացու վրա: Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր համակարծիք են ինձ հետ, ըմբոստացեք, դատապարտեք այս նախագիծը և պայքարեք, որպեսզի թույլ չտանք երկրի կործանումը:

ՀՀ քաղաքացի Վահե Մոսինյան

Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված