Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո


Ո՞վ սպանեց Չուգունին. հարեւանները մանրամասներ են պատմում

Հասարակություն

Armtimes.com-ը գրում է.

Քրեական հեղինակություն, քանաքեռցի 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի (հայտնի է Չուգուն մականունով) սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռեւս ձերբակալված անձ չկա: Այս մասին երեկ մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Արթուր Հովհաննիսյանը սպանվել է հուլիսի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Տիգրանյան 5 հասցեում հնչել են կրակոցներ. պարզվել է, որ թիվ 5 շենքի դիմաց հրազենից կրակոցներ են արձակվել նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ (Հովհաննիսյանը սպանվել է գլխին ստացած հրազենային վնասվածքից,-հեղ.)։ Նախնական տվյալներով, կրակոցներն արձակվել են, երբ Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել է դեպի հարեւանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5 պարկուճ, 1 գնդակ։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ հրազենից են արձակվել կրակոցները: Մեր տեղեկություններով, դրանք արձակվել են մեկ անձի կողմից: Կրակոցների պահին սպանվածի կնոջ եղբայրը եղել է հենց Արթուրի մեքենայի մեջ եւ ամենայն հավանականությամբ՝ տեսել է, թե ով է կրակել իր փեսայի ուղղությամբ: 

Քանաքեռցի Չուգունի հարեւանները երեկ դժվարացան պատասխանել մեր հարցին, թե ի՞նչը կարող էր դառնալ սպանության շարժառիթը: Արթուր Հովհաննիսյանը ամուսնացած էր, ուներ մեկ որդի՝ 4 տարեկան: Նրա հարեւանուհիներից մեկը երեկ մեր զրույցում հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Հովհաննիսյանը սպանվել է կնոջ եւ երեխայի աչքի առաջ: «Իրենք հենց առաջին հարկում են ապրում: Արթուրի կինը կրակոցների ձայնը լսելուց հետո վազել է դուրս, բայց նույնիսկ չեն թողել, որպեսզի մոտենա ամուսնուն, որպեսզի չտեսնի էդ վիճակում: Բոլորը այդ ձայներից դուրս վազեցին, ծնողները դուրս եկան, տեսան՝ որդին արյունաշաղախ պառկած է: Ինչ ասեմ՝ սադիստներ են եղել: Նա շատ ուժեղ մարդ էր, շատերին էր օգնում, սիրող ամուսին էր, լավ եղբայր: Սադիստ է եղել անողը, չգիտեմ ինչից կարող էր նման բան լինել: Միայն կարծում եմ, որ վարձու մարդասպան է եղել, շատ պրոֆեսիոնալ է գործել ու փախել: Քննիչն ասում էր՝ այսօր մինչեւ իրիկուն սպանողին կհայտնաբերեն, սա որերորդ դարն է, որ չբացահայտեն, տեսնենք ինչ կանեն»,- պատմեց սպանվածի հարեւանուհին: Վերջինս մեր զրույցում ասաց, որ Արթուրը դրսում բիզնեսներ ուներ, գնում-գալիս էր. «Բոլորս շոկի մեջ ենք, չգիտենք ինչ եղավ: Սպանվածի կնոջ եղբոր աչքի առաջ է եղել դեպքը, նա հիմա շոկի մեջ է, չի հասկանում՝ ինչ է կատարվել, սա իր վրա շատ վատ կանդրադառնա»,- ասաց բնակչուհին:

Մեր տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ Չուգունի կնոջ եղբայրը:

Նշենք, որ դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն,  պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելը, կրելը՝ պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով։ Մեր հարցին, թե ի՞նչ վարկածներ է այժմ քննում նախաքննական մարմինը, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը պատասխանեց, որ մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Երեկ տեղեկացրել էինք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե Չուգունին կարող է սպանած լինել իր որդին:

Մանուկյանը երեկ ասել էր, որ Չուգունը իր սանիկն է եւ չի կարող նման բան լինել:

Ալեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանԻրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասին
Ամենադիտված