Պատահար Դիլիջանի ոլորաններում. մեքենան ձորն է սահել
ՀասարակությունՏավուշի մարզում պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 17:45-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Դիլիջան-Երեւան Մ-4 ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի 708 UO 64 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1956թ. ծնված Գ.Գ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել հարակից ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերել ուղեւորին՝ 1959թ. ծնված Կ.Ա.-ին, ով հրաժարվել է բժշկական օգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ այն դուրս բերել երթեւեկելի հատված: