Նոր նշանակումներ եւ կոչումների շնորհում ԱԻՆ-ում
ՀասարակությունՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման եւ ծառայության կազմակերպման վարչություններում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Երեւանի փրկարարական վարչության Շենգավիթի եւ Էրեբունու բաժինների, ինչպես նաեւ Գեղարքունիքի, Կոտայքի ու Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության փրկարարական տեխնիկայի եւ սարքավորումների բաժնի պետ Գուրգեն Ագարյանին եւ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կադրերի գծով ավագ հրահանգիչ Նելլի Ծուղունյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ Շիրակի ՄՓՎ Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հրաչ Սերոբյանին՝ փ/ծ մայորի կոչում: