Գիտնականները կիսաֆաբրիկատները ոչ առողջարար են համարում
Ուշադրության կենտրոնումՏարիներ շարունակ մասնագետները ահազանգում են սուպերմարկետներում վաճառվող պատրաստի սննդի համար: Սուպերմարկետներում վաճառվող թանկ պատրաստի ուտեստները պարունակում են առավել շատ հագեցած ճարպեր և աղ, քան դրանց մատչելի տարբերակները :

Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները: Գիտնականներն առաջարկում են վնասակար մթերքների համար առանձին պիտակներ սահմանել: Գիտնականները փորձարկել են խոշորագույն սուպերմարկետներում առաջարկվող ամենաթանկ պատրաստի ուտեստները:

Արդյունքում` մեկ ուտեստի մեջ հայտնաբերվել է հասուն մարդու ճարպերի օրական անհրաժեշտ չափաբաժնի 100%-ը, իսկ աղի 50%-ը: Գիտնականները պնդում են, որ մարդիկ կարծում են, որ թանկ ուտեստներն ավելի օգտակար են:
Անի Գևորգյան