Հնդկաստանում էքստրեմալ շոգի պատճառով 167 մարդ է զոհվել
Ուշադրության կենտրոնումՀնդկաստանում ապրիլի սկզբից էքստրեմալ շոգի պատճառով 167 մարդ է զոհվել:
Deccan Chronicle-ը հաղորդում է, որ նման տվյալներ են փոխանցվել Թելանգանա նահանգից: Սակայն մահվան պատճառների վերաբերյալ վերջնական տվյալները հայտնի կլինեն հատուկ ձեւավորված հանձնաժողովների զեկույցից հետո:
Նշվում է, որ վերջին օրերում Թելանգանայում ջերմաստիճանը չի իջնում 40 ոստիճանից: Նահանգի որոշ հատվածներում ջերմաստիճանը հասնում է 47 ատիճանի: Էքստրեմալ շոգը նահանգում եւս մի քանի օր կպահպանվի:
2016 թվականին Հնդկաստանում շոգից մոտ 700 մարդ է մահացել :