Երեւանում առեւանգել են քաղաքացուն եւ գումար պահանջել. Փաստինֆո
ՀասարակությունԵրեւանում մայիսի 19-ին մարդու առեւանգման ու բռնությամբ փող պահանջելու դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Կայքի տեղեկություններով՝ քաղաքացուն շենքի բակից խաբեությամբ եւ սպառնալիքով նստեցրել են ավտոմեքենա, հագցրել ձեռնաշղթաներ, զրկել ազատությունից, տարել են գերեզմանատուն եւ զենքի սպառնալիքով պահել նշված վայրում ու հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին՝ պահանջել 1.700 ԱՄՆ դոլար:
Քաղաքացին չորս ու կես ժամ զրկված է եղել ազատությունից:
Քաղաքացուն «կալանավորողները»՝ հինգ հոգի, ձերբակալված են։