Զոհված զինծառայողը Շիրակի մարզից էր. տան միակ որդին
ՀասարակությունՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 21-ամյա Կարեն Դանիելյանը Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ էր: Սարատակի գյուղապետ Միշա Ղրզոյանը Armday.am-ի հետ զրույցում նշեց, որ Կարենը ընտանիքի միակ որդին էր, ունի իրենից փոքր քույր:
Միշա Ղրզոյանը նշեց, որ Կարենը բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ, իսկ ծնողների հետ հեռախոսով խոսել էր մայիսի 19-ին. «Երեկ ցերեկն էր խոսել ծնողների հետ, ասել էր, որ ամեն ինչ լավ է»: