Վթար Դավիթ Անհաղթ փողոցում
ՀասարակությունՄայիսի 20-ին, ժամը 00:29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գոգոլի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 14/26 հասցեի մոտ «Toyota Vitz» մակնիշի 34 RQ 208 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորության սյանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները վարորդին դուրս են բերել արգելափակումից եւ տեղափոխել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան :