Տղամարդիկ պետք է սահմանափակեն քաղցրի օգտագործումը
Ուշադրության կենտրոնումԻտալացի գիտնականները ուսումնասիրել, որի արդյունքում էլ բացահայտել են, որ քաղցրի հանդեպ հակումը կարող է հետզհետե թուլացնել տղամարդկանց պոտենցիան:
![]()
Հետազոտողները ուղղակի կապ են գտել տղամարդու արյան մեջ շաքարի ու տեստոստերոնի քանակության միջև: Փորձի մասնակիցները սկզբում հանձնել են տեստոստերոնի անալիզներ, ինչից հետո խմել են մեկական բաժակ ջուր, որը 75 գրամ գլյուկոզա էր պարունակում:
Մասնագետները հետո կրկին չափել են կամավորների արյան մեջ տեստոստերոնի քանակությունը: Գլյուկոզայով ջրի օգտագործումից հետո բոլոր տղամարդկանց մոտ հորմոնի մակարդակն իջել էր 25 %-ով: Երկու ժամ անց գիտնականները կրկնել են ստուգումը, գլյուկոզայի բացասական ազդեցությունը պահպանվել էր 99 %-ի դեպքում:
Անի Գևորգյան