«Վերնիսաժ» տոնավաճառի մոտ դանակահարված երիտասարդի վիճակը բավարար է
Ուշադրության կենտրոնումԵրեւանում, մայիսի 18-ին, «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 36-ամյա երիտասարդի վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Նա նշեց, որ երիտասարդի մոտ լուրջ վնասվածքներ չկան, նա գիշերն անցկացրել է Վերակենդանացման բաժանմունքում, որից հետո տեղափոխվել՝ հիվանդասենյակ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Նորքի այգիներ փողոցի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Պ.-ն է, ով նշված վայր է տեղափոխվել «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից դանակահարվելու հետեւանքով։
Հիվանդանոցից հայտնել են, որ Արմեն Պ.-ն ի վիճակի չէ հայտարարություն տալու։ Պարզվել է, որ Արմեն Պ.-ն դանակահարվել է նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, «ԱՅՖԻՔՍ» հեռախոսների վերանորոգման կենտրոնում, որը գտնվում է Հանրապետության փողոց 58 հասցեում, վիճաբանության ժամանակ եւ նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Երեւանի բնակիչ՝ 34-ամյա Գարուշ Մ.-ն: