Սահմանամերձ Վահանում հոսանքահարվելու հետեւանքով սատկել է 30 ոչխար . հովիվը հրաշքով է փրկվել
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան համայնքում հոսանքահարվելու հետեւանքով 30 գլուխ ոչխար եւ գառ է սատկել: Այսօր՝ մայիսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Գուրգեն Բալյանը: Նա նշեց, որ ոչխարները պատկանել են գյուղացիներից Մովսես Բալյանին եւ դեպքը տեղի է ունեցել նրո ոչխարաբուծական ֆերմայում: Համայնքապետի խոսքով, ֆերմայի տանիքն ունեցել է երկաթե ծածկ, ինչի վրա էլ ընկել է քամու կտրած էլեկտրական լարը՝ անմիջական լարման տակ թողնելով ոչխարներին: Գյուղապետի խոսքով, առավոտյան ֆերմա մտած հովիվը նույնպես հոսանքահարվել է, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չի ստացել :
«Առավոտյան հովիվը գնացել է, որ հոտն արոտի տանի, ինքն էլ է հոսանքահարվել, բարեբախտաբար, բան չի եղել: Հետո էլեկտրիկը մեկուսացրել է էլեկտրական հոսանքի հաղորդալարը եւ հնարավոր է եղել մտնել ֆերմա»,-ասաց նա :