«Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացողը՝ ֆուտբոլիստների ու երկրպագուների վարկածով (ֆոտո)
Life«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել էկվադորցի պաշտպան Անտոնիո Վալենսիան, հայտնում է ակումբի կայքը:
Իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերան լավագույնն է ճանաչվել երկրպագուների քվեարկության արդյունքում: Հերերան ստացել է Sir Matt Busby Player of the Year մրցանակը, որը նախորդ 3 տարիներին բաժին էր հասել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային:
Անգլիացի 19-ամյա պաշտպան Աքսել Տուանզեբեն էլ ստացել է լավագույն փոխարինողի համար նախատեսված մրցանակը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի»՝ այս մրցաշրջանի լավագույն գոլ էր ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «կարիճի հարվածով» գոլը «Սանդերլենդի» դարպասը:



