Առաջիկա 1-2 տարիներին ՀԷՑ-ը Երեւանի կենտրոնում շահագործման կհանձնի 3 նոր ենթակայան
ՀասարակությունԱռաջիկա 1-2 տարիներին «Հայաստանի Էլցանցերը» Երեւանի կենտրոնում շահագործման կհանձնի 3 նոր եւ ընդլայնված ենթակայաններ: Այս մասին մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ կենտրոնում բաժանորդների թիվն ավելացել է, իսկ հզորությունները նույնն են մնացել: Այդ պատճառով քաղաքի կենտրոնում բազմաթիվ նորակառույցների էլեկտրաէներգիա է մատակարարվում ժամանակավոր մալուխներով: Էներգետիկներին փրկում է այն, որ հիմա նորակառույցներում քիչ բնակիչներ կան:
«Ամբողջական ծանրաբեռնվածությանը ցանցը չի դիմանա: Այդ պատճառով մենք պետք է հնարավորինս արագ նոր ենթակայաններ շահագործման հանձնենք»,- նշեց Հարությունյանը:
Այսպես, ծրագրվում է վերակառուցել 35 ԿՎտ-անոց «Պուրակ» ենթակայանը, կառուցել 35/110 ԿՎտ հզորությամբ «Կրկես» ենթակայանը: Եվս մեկ ենթակայան էլ կկառուցվի Մաշտոցի պողոտայի այգու մոտ: