Թբիլիսիում ոստիկանական վերահսկողությամբ նշել են հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը
ՀասարակությունՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում քաղաքացիական ակտիվիստներն այսօր քաղաքապետարանի մոտ գտնվող հրապարակում նշել են Հոմոֆիաբիայի դեմ պայքարի օրը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Ակցիային մասնակցել են հասրակական կազմակերպությունների մոտ 100 ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, նախագահի վարչակազմի աշխատակիցներ, Ազգային պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ ակտիվիստներ, ինչպես նաեւ ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչներ։ Ակցիան տեղի էր ունենում «Մի կանգնիր բռնության կողքին» կարգախոսի ներքո։
Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվել՝ ակցիայի մասին նախապես չի հայտարարվել։ Փակվել են նաեւ քաղաքապետարան տանող բոլոր փողոցները, ինչպես նաեւ ոստիկաններն ակտիվիստներին շրջապատել են կենդանի շղթայով։ Առավոտյան 11-ին խնդրել են ակցիան ավարտել եւ բոլոր ակտիվիստները միկրոավտոբուսներով հեռացել են քաղաքի կենտրոնից։
Ակցիայի կազմակերպիչները հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ ԼԳԲՏ ակտիվիստները եւ նրանք, ովքեր սատարում են նրանց, չեն կարողանում լիակատար օգտագործել ազատ ինքնարտահայտման իրենց իրավունքը։