Հոնկոնգում 3 մլրդ դոլարով վաճառվել է աշխարհում ամենաթանկարժեք հողակտորը
ՀասարակությունHenderson Land Development ընկերությունը, որը պատկանում է Հոնկոնգի ամենահարուստ ընտանիքներից մեկին, աճուրդի ընթացքում ձեռք է բերել կենտրոնում ամենաթանկարժեք հողակտորը։ Այս մասին հաղորդում է RNS –ն՝ վկայակոչելով South China Morning Post պարբերականին։ Հողկատորի արժեքը 23,28 մլրդ հոնքոնգյան դոլար է (3 մլրդ դոլար)։
«Այսօրվա աճուրդի արդյունքները նոր նշաձող են սահմանում անշարժ գույքի տեղական շուկայի համար։ Հետաքրքիր կլինի տեսնելը, թե ինչպես այն կազդի անշարժ գույքի գների ու ֆոնդային շուկաների վրա», -ասել է Jll ընկերության հետազոտական բաժնի ղեկավարը։
Նշվում է, որ վելուծաբանները սպասում էին, թե այն կվաճառվի ավելի ցածր գնով՝ 15,7-22 մլրդ հոնքնոգյան դոլարով (2,02 - 2,82 մլրդ դոլար) ։