Խաբեություն եւ դրամաշորթություն. Ինտերպոլի կողմից որոնվող իրանցուն գտել են Մեղրիի անցակետում
ՀասարակությունՄայիսի 16-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները Մեղրիի մաքսակետից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 42-ամյա Էբրահիմ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ԻԻՀ Շիրազ քաղաքի 2-րդ դատարանի 116-րդ բաժանմունքի դատավճռով խաբեություն եւ դրամաշորթություն կատարելու համար 2016թ. փետրվարի 16-ին դատապարտվել է 7 տարի ազատազրկման եւ փետրվարի 16-ից Ինտերպոլի կողմից գտնվում է հետախուզման մեջ: