Oրվա բաղադրատոմս . Պատրաստենք ևս մեկ շատ հաջող բաղադրատոմս՝ Թռչնի կաթ
LifeԲաղադրիչներ
- Սուֆլեի համար՝
- ձվի սպիտակուց - 6 հատ
- ժելատին - 25 գր
- ջուր - 75 մլ
- շաքարավազ - 100 գր
- կարագ - 120 գր
- խտացրած կաթ - 150 գր
- աղ կիտրոնի - 1/4 թ/գդ
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթ ահա այս եղանակով:
Բիսկվիթը 3 հավասար մասերի ենք բաժանում և մեկը 1.5-2 սմ հաստությամբ կտորների բաժանում:
- Պատրաստում ենք սուֆլեն: Ժելատինը լցնում ենք ջրի մեջ, ավելացնում կիտրոնի աղի կեսն ու շաքարավազը, մարմանդ կրակին խառնում ենք և թողնում մի կողմի վրա:
Կարագն ու խտացրած կաթը լավ հարում ենք:
Սպիտակուցները շատ լավ հարում ենք և ավելացնում կիտրոնի աղի մյուս կեսը:
- Սպիտակուցային զանգվածի մեջ զգուշությամբ լցնում ենք խտացրած կաթով, այնուհետև ժելատինով զանգվածը և խառնում ենք:

- Բացվող ձևամանի մեջ դնում ենք առաջին բիսկվիթը:

- Լցնում ենք սուֆլեի մի մասը և մի քանի րոպեով տեղափոխում ենք սառնարան:
շ - Սուֆլեի վրան շարում ենք կտրատած բիսկվիթները:

- Այնուհետև լցնում ենք մնացած սուֆլեն ու դնում մյուս բիսկվիթը: Տորթը մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան:

- Ահա և վերջ:

Թռչնի կաթ տորթի ևս մեկ շատ հաջող բաղադրատոմս