Պայթյուն Աֆղանստանում. 12 վիրավոր կա
HeaderԱֆղանստանի Քանդահար նահանգի համանուն քաղաքում երկու պայթյունների հետեւանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, 12 մարդ վիրավոր է: Այս մասին գրում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղական վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Սամիմ Հպալվակին:
«Առաջին պայթյունը երեքշաբթի որոտացել է Չաոկի Մադադ շրջանում, տեղական ժամանակով 20:30-ին, երկրորդը՝ մի քանի րոպե անց, երբ դեպքի վայր ժամանած ոստիկանները զննում էին տեղանքը»,- նշել է նա:
Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Առայժմ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: