Օլսեն քույրերից մեկը մահացու հիվանդ է
LifeLife.panorama.am-ը գրում է.
28-ամյա դերասանուհի և դիզայներ Էշլի Օլսենը հիվանդ է հազվագյուտ վարակիչ հիվանդությամբ, որը կոչվում է նեյրոբորելիոզ: Այս մասին հայտնում է Inquisitr-ը։ 2012 թվականին նա սկսեց քիչ հայտնվել հանրության առաջ՝ բացատրելով, որ հոգնել է ուշադրությունից: Սակայն իրականում պատճառը նրա հիվանդությունն է, որն արդեն գտնվում է լուրջ փուլում:
Այս հիվանդությունն ախտահարում է նյարդային և սրտանոթային համակարգերը։
Էշլին միակ հայտնի մարդը չէ, որ տառապում է այս հիվանդությամբ։ Ինչպես փոխանցում է Mirror-ը, այս հիվանդությունն է ախտորոշվել երգչուհի Ավրիլ Լավինի մոտ։