Ներելն առողջարար է
Ուշադրության կենտրոնումՀոգեբանները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ ներելու ունակությունը մարդուն պաշտպանում է արյան ճնշման բարձրացումից և նվազեցնում է հիպերտոնիայի, սրտի կաթվածի ու ինսուլտի ռիսկը:

Հոգեբանների անցկացրած հետազոտությանը մասնակցել է ավելի քան 200 կամավոր, որոնց խնդրել են մի քանի անգամ հիշել այնպիսի իրավիճակներ, երբ նրանք բարկացած են եղել իրենց ընկերոջ վրա: Մասնակիցների կեսին խնդրել են հիշել այնպիսի դեպքեր, երբ նրանք ներել են:

Հատուկ սարքերն արձանագրել են նրանց արյան ճնշումն ու սրտի ռիթմը: Փորձը ցույց է տվել, որ կամավորների մոտ, որոնք հիշել են այն վիրավորանքները, որոնք չեն կարողացել ներել, արյան ճնշումը բարձրացել է:
Անի Գևորգյան