Ես չեմ ցավեցնի ոչ մի աղջկա
LifePast.am-ը գրում է.
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սան՝ Արայիկ Ավետիսյանը, վերջերս ներկայացել է իր «Սիրո ծովում» անդրանիկ տեսահոլովակը: Այն կարճ ժամանակահատվածում մեծ դիտումներ ապահովեց:
Արայիկի հետ զրույցը հետաքրքիր էր ու տպավորիչ:
-Վաղու՞ց ես պրոֆեսիոնալ բեմում երգում:
-Դեռ փոքր տարիքից հաճախել եմ Ջիվանու անվան աշուղական դպրոց: Ուսուցիչս Արթուր Մնացականյանն էր, սակայն բոլոր հաշվետու համերգներին մասնակցում էի ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի անմիջական հետևողականությամբ: Կոնսերվատորիայում սովորում եմ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի դասարանում:
Ի դեպ մասնակցել եմ տարբեր մրցույթների, փառատոնների, ունեմ մրցանակներ, պատվոգրեր:
-Ինչպե՞ս ընտրեցիր առաջին տեսահոլովակիդ երգը:
-Թիմային աշխատանքի արդյունքում այն ընտրվեց: Շնորհակալ եմ, որ ինձ հետ աշխատում են հրաշալի մասնագետներ, ովքեր պրոֆեսիոնալ են իրենց գործում: «Սիրո ծովում» երգի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսք` Գրիգոր Կյոկչյանի, իսկ գերծիքավորումն կատարել է տաղանդավոր երաժիշտ Էդգար Հայրապետյանը: Ռեժիսոր՝ Արեն Բայաթյան: Հաճելի է, որ հանդիսատեսը ընդունեց և սիրեց մեր աշխատանքը:
Շարունակությունը՝ այստեղ: