Սա իմանալուց հետո այլևս երբեք երկարատև քնի ցանկություն անգամ չեք ունենա
LifeԻնչպես արդեն բոլորս գիտենք, քնի պակասը չափազանց վտանգավոր է մեր առողջության համար, իսկ երբևէ մտածե՞լ եք՝ ի՞նչ վնաս է հասցնում երկարատև քունը:

Վերջերս ԱՄՆ առաջատար փորձագետներին հաջողվեց պարզել, որ երկար քունը վնասակար է տղաների և աղջիկների առողջությանը, հայտնում է prevention.com-ը:
Հետազոտության հեղինակների խոսքով, որոնց կատարած փորձում ներգրավված են եղել ԱՄՆ-ում ապրող մոտ 60 հազար պատասխանողներ, 8 ժամից ավելի տևող գիշերային պարբերական քունը վնասում է մարդկանց ինքնազգացողությանը:
Բժիշկներին հաջողվել է պարզել՝ մարդու համար բավարար է օրական քնել 7 ժամ: Ընդ որում՝ 9-ժամյա քունը կարող է վնասել մարդկանց օրգանիզմին: Այն նպաստում է ճարպակալմանը և շաքարախտի առաջացմանը: Նրանց խոսքով 9 ժամից երկար տեւող գիշերային քունն ու նստակյաց կենսակերպն այնքան են բարձրացնում վաղաժամ մահվան հավանականությունը, որքան վնասակար սովորությունները՝ ոգելից խմիչքի չարաշահումն ու ծխելը:

Երկարատեւ գիշերային քնի ու նստակյաց կենսակերպի (օրական ավելի քան 7 ժամ ) ու ֆիզիկական ակտիվության պակասի համագումարը գրեթե քառակի ավելացնում են վաղաժամ մահվան հավանականությունը:
Անի Գևորգյան